ԱՄՆ-ում փորձարկել են անձնակազմ չունեցող մոտորանավակներ. տեսանյութ
ԱՄՆ-ում պատրաստել են անձնակազմ չունեցող մոտորանավակներ, որոնք ավտոմատ ռեժիմով ուղեկցելու են խոշոր ռազմանավերը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մեթյու Կլանդերին:
Նրա խոսքերով՝ այդ մոտորանավակները, որոնց երկարությունը կազմում է 11 մետր, օգոստոսին հաջողությամբ փորձարկվել են Վիրջինիա նահանգի Ջեյմս գետում: Կլանդերը չի բացառել, որ հետագայում այդ մոտորանավակները կարող են օգտագործվել նեղուցներում, ինչպիսիք են Հորմուզի ու Մալակկայի նեղուցները:
Նա հավելել է, որ մոտորանավակները կարող են ստանալ գնդացիրներ, իսկ մեկ մարդը կհետևի այդօրինակ մինչև 20 մոտորանավակի գործողություններին: