1086 դիտում
09:45 06-10-2014
Ջոզեֆ Բայդենն իր աղմկահարույց հայտարարության համար ներողություն է խնդրել նաև ԱՄԷ-ից
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ներողություն է խնդրել ԱՄԷ-ից՝ իր այն հայտարարության համար, որ այդ երկիրն աջակցում է Սիրիայի իսլամականներին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած հայտարարությունը:
Դրանում նշված է, որ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի գահաժառանգ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ-Նահայանի հետ և ընդգծել, որ ԱՄէ-ն շատ բան է անում ծայրահեղականների դեմ պայքարում և միացել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային:
Սպիտակ տան հայտարարությունում նշված է, որ Սիրիական հակամարտությանն ԱՄԷ-ի մասնակցության մասին Բայդենի խոսքերը չեն նշանակում, թե երկիրն աջակցում է «Ալ-Քաիդային», «Իսլամական պետությանը» կամ մյուս ծայրահեղականներին:
Սրանից առաջ Բայդենը Հարվարդի համալսարանում հայտարարել էր, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն հարյուրավոր միլիոն դոլարններ ու տասնյակ հազարավոր տոննա զենք են ուղարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին: Բայդենն իր այդ խոսքերի համար արդեն իսկ ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից:
Նմանատիպ նյութեր
10907 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
2609 դիտում
22:45 05-01-2022
Լուկակուն ներողություն է խնդրել իր աղմկահարույց հարցազրույցի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12285 դիտում
23:56 31-07-2022
Էրեբունիում նկարահանված աղմկահարույց տեսանյութի «հերոսը» ներողություն է խնդրել հայերից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1060 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1018 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1045 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն