Մահացել է Յուրի Լյուբիմովը
Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցում 98 տարեկան հասակում մահացել է հայտնի ռեժիսոր, Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովը:
Նախորդ շաբաթ ռեժիսորը ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել:
Հիշեցնենք, որ Յուրի Լյուբիմովը Տագանկայի թատրոնը հիմնադրել է 1964 թվականին և ղեկավարել այն 20 տարի` մինչև 1984 թվականը, երբ զրկվել է ԽՍՀՄ քաղաքացիությունից, իսկ 1989 թվականին Յուրի Լյուբիմովը կրկին վերադարձել է Տագանկա թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնին: