Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն