40522 դիտում
18:35 22-05-2015
Վարչապետն ու կրթության և գիտության նախարարը կատարեցին ոստիկանապետի շրջանավարտ տղայի խնդրանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 22-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Վերջին զանգի օրվա խորհրդի կապակցությամբ այցելեցին Երևանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոց:
Նշված դպրոցում իր վերջին զանգը անցկացնող Գրիգոր Մարտիրոսյանը սելֆի արեց վարչապետի, կրթության և գիտության նախարարի հետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Մարտիրոսյանը թե՛ դպրոցում, թե՛ շրջապատում մեծ հարգանք է վայելում և մտադիր է ուսումը շարունակել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ( հանրությանը հայտնի պոլիտեխնիկ):
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նրա հայրը մեծ հեղինակություն է վայելում ոստիկանական համակարգում, ում ղեկավարած ոստիկանության բաժինը մեծ աշխատանքներ է կատարել և կատարում հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ:
Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութը՝ [url=http://www.tert.am/am/video/2015/05/22/selfie/40370]Tert.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8397 դիտում
20:32 04-10-2014
ՀՀ Կրթության և գիտության և ՀՀ Պաշտպանության նախարարները Ուսուցչի տոնին կատարեցին իրենց «միսիան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ