211652_close_icon
views-count2890 դիտում article-date 20:36 23-05-2017

ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարները այցելել են «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարների պաշտոնակատարներ Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը այցելել են «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոն: Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը մասնակցել են «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» կազմավորման հինգերորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ծանոթացել են մարզադպրոցի գործունեությանն ու հաջողություններին: Ողջունելով մարզադպրոցի սաներին ու միջոցառման մասնակիցներին, Վիգեն Սարգսյանը կարևորել է մարզադպրոցի դերը առողջ ապրելակերպով և ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտասարդների ձևավորման գործում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը քննարկման ընթացքում ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակում մշակված ծրագրերն ու դրանց նպատակները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր