211652_close_icon
views-count5239 դիտում article-date 19:52 04-10-2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ "Ուսուցչի օրվա" կապակցությամբ: Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում անգնահատելի հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց է մեր ժողովուրդը ուսուցիչ կոչել, ուստի պատահական չէ, որ մեր պետական տոնացույցում հատուկ նշվում է "Ուսուցչի օրը": Ուսուցչի մեծարանքը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, քանզի նրա վրա է դրված հայ տեսակի շարունակության ապահովման և զորացման պատասխանատվությունը: Կրթության միջոցով է, որ մենք պետք է հասնենք մեր ազգային իղձերի և նպատակների իրականացմանը: Սիրելի ուսուցիչներ, ձեր ամենօրյա աշխատանքով և ձեր օրինակով փորձեք հաստատել, զորացնել ու ամրագրել մեր ինքնատիպությունը, հավատարիմ մնալով` քաղաքակրթական արժեքներին, ազգային ավանդույթներին և ժամանակակից նորարական մոտեցումներին: Սա է ուսուցչի և կրթության առջև ծառացած հիմնական խնդիրն ու առաքելությունը: Շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին "Ուսուցչի օրվա" կապակցությամբ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: [b] Լավագույն ցանկություններով՝ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր