Գերմանիան պատրաստ է իր զինծառայողներին ուղարկել Ուկրաինայի արևելք
Գերմանիան պատրաստ է իր զինծառայողներին ուղարկել Ուկրաինայի արևելք: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով կառավարական աղբյուրը: Bild թերթը վստահեցնում է, որ առաքելության կազմում լինելու է մոտ 200 զինծառայող, որոնց գլխավոր առաջադրանքը դառնալու է ԵԱՀԿ-ի տեսուչների պաշտպանությունը:
Նախատեսվում է, որ ԵԱՀԿ-ի առաքելությունը հետևելու է ուժայինների ու անջատողականների միջև համաձայնագրի պահպանմանը 30 կիլոմետրանոց բուֆերային գոտում, որի տարանջատումը մեկնարկել է այսօր:
Բունդեսվերն իրականացնում է տեխնիկական պատրաստություն, եթե ընդունվի քաղաքական որոշում, որ գերմանացի զինվորներն ու տեխնիկան պետք է ներառվեն Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ-ի առաքելության կազմում: