211652_close_icon
views-count1572 դիտում article-date 20:12 04-10-2014

ԵՄ-ը Ռուսաստանի քաղաքացիների համար ներդնում է կենսաչափական վիզաներ

ԵՄ-ը մտադիր է Ռուսաստանի քաղաքացիների կողմից շենգենյան վիզա ստանալու համար կենսաչափական ընթացակարգ ներդնել 2015 թվականի ապրիլին: Այս մասին հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի ապարատը: Մալմստրյոմի ներկայացուցիչ Տովե Էռնստը հայտարարել է, որ ԵՄ-ը պլանավորում է հաջորդ տարվանից Ռուսաստանում շահագործել վիզային տեղեկատվական համակարգ, ինչն էլ մասնավորապես նախատեսում է կենսաչափական վիզաների ներդնում: Նա ընդգծել է, որ դրա ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ, և որ տվյալ հարցում վերջնական որոշումը պետք է ընդունի Եվրահանձնաժողովը: Էռնստի խոսքերով` նոր համակարգի գործարկումը որևէ կապ չունի Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների հետ: Նա հավելել է, որ վիզային տեղեկատվական համակարգը չի մշակվել միայն Ռուսաստանի համար, և որ դրա կիրառումը մեկնարկել է 2011 թվականին: Ներկայումս այն գործում է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային ու Հարավային Աֆրիկայում, Կենտրոնական ու Հարավ-արևելյան Ասիայում:

Նմանատիպ նյութեր