211652_close_icon
views-count1042 դիտում article-date 19:43 04-10-2014

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթացքում է նախատոնական վերջին շաբաթօրյակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Էրեբունի-Երևան- 2796» տոնակատարությանը նախորդող շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվել են շաբաթօրյակներ: Այդ առումով բացառություն չի եղել նաև նախատոնական վերջին շաբաթ օրը: Կենտրոնացվել են սանմաքրման և կանաչապատման բոլոր ձեռնարկությունների, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների և մյուս կառույցների հնարավորությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել տոնական միջոցառումների անցկացման հարակից վայրերին: Աշխատանքները վերահսկում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու օպերատիվ շտաբը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր