Կատալոնիայում օրենք են ընդունել ԼԳԲՏ-ի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մասին
Կատալոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի համաձայն` սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա հարձակման համար սահմանվում է մինչև 14.000 եվրո տուգանք: Այս մասին հայտնում է The Local-ը:
Այդ օրինագծին աջակցել են խորհրդարանում ներկայացված աջ ուժերը, սակայն կատեգորիկ դեմ են հանդես եկել կատալոնցի ազգայնականներն ու իշխող Իսպանիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները:
Նրանք հայտարարել են, որ այդ օրինագիծը միայն պաշտպանում է ԼԳԲՏ-ի անդամներին, մինչդեռ ընդունված չէ ներգաղթյալների ու էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին օրենք: Իսպանիայում միասեռ ամուսնություններն օրինականացվել են 2005 թվականին: