Առաջիկա տարիներին ավտոմաքսազերծումը չի թանկանա. տեսանյութ
Հայաստանում ավտոմաքսազերծումը կթանկանա՞ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պարագայում, թե՞ ոչ:
Վերջին շրջանում հայաստանցիներին հարցը ավելի է անհանգստացնում, նույնիսկ նրանց, ովքեր չէին էլ պատրաստվում մեքենա ներմուծել: Հայաստանի ավտոմաքսատան ղեկավարը փարատում է մտահոգությունները:
Առաջիկա տարիներին Հայաստան ներմուծվող մեքենաների մաքսազերծման ընթացակարգը չի փոխվի:
Մաքսատունը հերքում է տարածված կարծիքը, թե հայաստանցիները ԵՏՄ-ին անդամակցելուն ընդառաջ սկսել են մեծ թափով մեքենաներ ներկրել Արևմուտքից:
Մեքենաների մեծ հոսք մեր երկիր նկատվում էր մինչև տարվա առաջին եռամսյակի ավարտը, դրանից հետո ավտոշուկայի աճը կարգավորվեց:
Տարեսկզբի ակտիվության արդյունքում է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան ներմուծված մեքենաների թիվն ավելին է, քան ամբողջ 2013 թվականին: 35 754 մեքենա: Անցած տարի` 31 477:
Ավտոմաքսատունը մաքսատուրքերի սանդղակն ամեն եռամսյակ վերանայում է և գները համապատասխանեցնում համաշխարհային ավտոշուկայի միտումներին:
Վերջին ամիսներին 10 տոկոս էժանացել է ճապոնական ավտոարտադրողի մեկ մոդելի մեքենայի մաքսազերծումը:
Հայաստանցիները ավտոմեքենաներ առավելապես ներմուծում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ` հիմնականում 8-15 հազար դոլար արժողությամբ: Ավանդական ներմուծման ավտոշուկա է նաև Վրաստանը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34667]Armnewstv.am[/url]