211652_close_icon
views-count5314 դիտում article-date 23:03 06-06-2014

Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանում ավտոմեքենաները չեն թանկանա. տեսանյութ

Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանում ավտոմեքենաները չեն թանկանա: Այս խնդիրը քննարկվում էր սեպտեմբերից: Բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավտոմեքենաները ներկրել գործող մաքսատուրքերով: Բացի ավտոմեքենաներից Մաքսային միության հետ քննարկումների ընթացքում նախատեսված էր 900 առաջնային ապրանքատեսակ, որոնք պետք է գանձվեն Հայաստանի մաքսատուրքերով: Էկոնոմիկայի փոխնախարարի պնդմամբ` 900 ապրանքատեսակներից այս պահին հաստատվել են 782-ը, դրանից բացի մոտ 100-ի խնդիրն էլ կարգավորվել է Մաքսային միության գործիքների միջոցով: Բանակցությունները շարունակվում են, եւ մի քանի տեխնիկական հարցեր պետք է համաձայնեցնել, դրանցից մեկը վերաբերում է սփյուռքահայերին: Այսինքն, Հայաստանի մաքսային օրենսգիրքը թույլ է տալիս նրանց Հայաստան բերել իրենց գույքն ու անվճար մաքսազերծել: Փոխնախարարը չցանկացավ բացահայտել մնացած մանրամասները: Մաքսային միություն, կամ Եվրասիական միություն մտնելը քաղաքական գործիչների մի մասը Աստանայից հետո կապեց Ղարաբաղի խնդրի հետ: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս լինելու հայտարարությունը Ալիեւի ջրաղացին ջուր լցնել է նշանակում: Ղարաբաղը անկախ պետություն է եւ Հայաստանի հետ ունի հորիզոնական հարաբերություններ: Շավարշ Քոչարյանը պնդեց, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանի հարց չկա եւ չի էլ կարող լինել: Մի քանի տեխնիկական հարցեր շտկելուց հետո Հայաստանը Եվրասիական միությանը կանդամակցի մինչեւ հուլիսի 1-ը: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29178]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր