Գյումրիի քաղաքապետն ընդունել է Գյումրիում ուսանող գերմանացի աշակերտներին
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է «Հայկական ծրագրի» շրջանակներում Գյումրիում ուսանող գերմանացի աշակերտներին և ծրագրի պատասխանատուներին:
Հանդիպման սկզբում Սամվել Բալասանյանը շնորհավորել է գերմանացի բարեկամներին՝ Գերմանիայի Միասնության օրվա առթիվ, որից հետո անդրադարձավ նմանատիպ ծրագրերի նշանակությանը երկու ժողովուրդների միջև կապի սերտացման տեսանկյունից:
Ծրագիրը գործում է 2002թ.-ից, և վերջինիս նպատակն է հայ և գերմանացի երիտասարդների փոխադարձ ներգրավումը երկու երկրների մշակութային և կրթական ոլորտներում: Ծրագրի ղեկավար Վերներ Բլումեն շնորհակալություն հայտնեց քաղաքապետից ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Գյումրին յուրահատուկ քաղաք է, ինչի մասին ծրագրի մասնակիցներն արդեն տարիներ շարունակ փաստում են:
Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն հայտնեցին անել հնարավոր ամեն ինչ, երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման համար: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհակալագիր հանձնեց «Հայկական ծրագրի» ղեկավար Վ. Բլումեին՝ միջմշակութային կապերի սերտացման գործում լուրջ ներդրումների համար: