1169 դիտում
19:15 27-03-2014
Գյումրիի քաղաքապետն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին
Այսօր` մարտի 27-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին: Ողջունելով հյուրին, քաղաքապետը հակիրճ ներկայացրեց Գյումրու պատմությունն ու ներկա սոցիալ- տնտեսական վիճակը, ինչպես նաև խոսեց քաղաքի զարգացման իր տեսլականի մասին:
Պատասխան խոսքում դեսպանը նշեց, որ երրորդ անգամն է Գյումրիում և չթաքցրեց իր հիացմունքը Հայաստանի մշակութային մայրաքաղաքի նկատմամբ` նշելով, որ ներկա է գտնվել «Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում անկացված միջոցառումներին և տպավորված է մնացել կազմակերպվածության բարձր մակարդակով: Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ներկայացրեց նաև իր պատկերացումները տնտեսական և առևտրային ոլորտներում հայ-բրազիլական համագործակցություն զարգացնելու ուղղությամբ, առանձնահատուկ կանգ առելով Գյումրու վրա:
Ըստ դեսպանի, թեև առաջին հայացքից անհեռանկարային է թվում առևտուրը Բրազիլիայի հետ առկա աշխարհագրական հեռավորության պատճառով, սակայն դեսպանը գտնում է, որ դա արդյունք է ոչ խորքային ուսումնասիրության: Սամվել Բալասանյանն իր հերթին առաջարկեց ուշադրությունը կենտրոնացնել ներդրումների և Գյումրիում արտադրություն կազմակերպելու վրա: Այս մասով քաղաքապետը տեղեկացրեց, որ պատրաստ է սիմվոլիկ գումարով տարածք տրամադրել, եթե կլինեն բրազիլական ներդրումներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն նեկայացնող այլ հարցեր ևս:
Նմանատիպ նյութեր
3090 դիտում
21:20 27-10-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ
2011 դիտում
16:10 21-02-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին
992 դիտում
16:24 01-04-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին
Այս բաժնից
1084 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1126 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
844 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան