7429 դիտում
14:22 03-10-2014
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին բոլորին հրավիրում է Էջմիածին
Էջմիածինը հոկտեմբերի 8-ին նշելու է իր 2966-ամյակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Հարկ է նկատել, որ նա այն բացառիկ քաղաքապետներից է, ով քաղաքի տոնին ընդառաջ ասուլիս է հրավիրում եւ թվարկում, թե տվյալ տարվա ընթացքում ինչ է արվել քաղաքի համար եւ այդ ամենը ներկայացնում է փաստերով եւ թվերով:
Քաղաքի տոնը սկսվել է նշվել 2009-ից եւ արդեն 6 տարի է՝ մեծ ոգեւորությամբ, լիաթոք պատրաստվում են քաղաքի տոնին: Արդեն նաեւ ավանդույթ է դարձել, որ քաղաքը տոնին պետք է ունենա լիարժեք վերանորոգված կամ լիարժեք հիմնանորոգված այգի, անտառ, շինություններ, բակ եւ այլն:
Այս տարի այդ անակնկալներից մեկը կլինի Կոմիտասի անվան մշակույթի պալատի դահլիճի կապիտալ վերանորոգված տարբերակը, որտեղ կանցկացվեն կինոդիտումներ, համերգներ: Քաղաքը զարդարված է լինելու քաղաքի դրոշներով, կարգախոսներով, օրինակ՝ «Դու իմ հնամյա՝ դու նորածին Սուրբ Էջմիածին»: Քաղաքն ունի իր զինանշանը, հիմնը: Տոնի համար 7 մլն դրամ է ծախսվելու:
Քաղաքապետը միաժամանակ ավելացրեց, որ հոկտեմբերի 8-ը պատահական չի ընտրվել, քանի որ այն նաեւ հավերժություն է նշանակում: Բացի այդ, հին տոմարով սեպտեմբերի 26-ը՝ Կոմիտասի ծննդյան օրը, նոր տոմարով տեղափոխվել է: Հոկտեմբերի 8-ի կապակցությամբ Կոմիտասի արձանը, որի հեղինակը Քոչարն է, վերանորոգվել է եւ քաղաքի տոնին նորովի կներկայացվի:
Կարեն Գրիգորյանը մեծ սիրով բոլորին հոկտեմբերի 8-ին հրավիրում է Էջմիածին՝ միասին քաղաքի տոնը նշելու:
Նշենք անեւ, որ թեեւ Էջմիածին քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին, սակայն տոնական միջոցառումները մեկնարկելու են հոկտեմբերի 6-ից: Տոնը յուրահատուկ խորհուրդ ունի: Մայր միջոցառումը հոկտեմբերի 8-ին նշելու առաջին եւ ամենակարեւոր պատճառն այն է, որ 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը հայ գրերի գյուտն արած վերադառնում էր հայրենիք, նրան հենց հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորեց ժողովուրդը` Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ: Եվ գրերի գյուտի պատվին 3 օր շարունակ տոնախմբություն եղավ Էջմիածնում:
Տարիներ շարունակ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ փորձ է արվում այդ խորհուրդը եւս պահպանել, այդ իսկ պատճառով քաղաքի տոնական միջոցառումները շարունակվում են 3 օր: Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին միջոցառումներն անցկացվում են Էջմիածնի արվարձաններում` Զվարթնոց, Չարենց թաղամասերում` այդ տարածքների բնակիչներին նույնպես խաղահրապարակներ նվիրելով, այլ անակնկալներ մատուցելով:
Նմանատիպ նյութեր
15106 դիտում
21:20 06-04-2017
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրել է 2017-2021 թվականների Էջմիածնի հնգամյա զարգացման ծրագիրը
Այս բաժնից
991 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1042 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
742 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան