1173 դիտում
13:42 03-10-2014
Թուրքիան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Ալ-Քաիդա»-ին. Ջո Բայդեն
Սիրիայում կռվող ահաբեկիչները, այդ թվում՝ «Ալ-Քաիդա»-ի, այդ տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցներից ֆինանսական օգնություն են ստացել: Նման հայտարարություն է արել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում, հաղորդում է Itar Tass-ը:
«Սիրիայում մեր ամենամեծ խնդիրը եղել են մեր դաշնակիցները: Թուրքերը մեր լավ ընկերներն են եղել: Սակայն ի՞նչ են արել նրանք. չափազանց շատ են կենտրոնացել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնից հեռացնելու մտքի վրա և միջնորդավորված պատերազմ են վարել սուննիների և շիաների միջև: Նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ և տասնյակ հազարավոր տոննա զենք են ուղարկել Ասադի դեմ կռվողներին:
Աջակցությունը ստացել են «Ալ-Քաիդա»-ի, «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի և այլ ահաբեկչական խմբավորումների զինյալները: Այժմ տեսեք, թե ինչի է հանգեցրել այս ամենը»,-ընդգծել է Բայդենը:
Նմանատիպ նյութեր
6813 դիտում
21:14 29-09-2020
Ջո Բայդեն. ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից
Այս բաժնից
1030 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
985 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1012 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն