211652_close_icon
views-count2541 դիտում article-date 14:51 03-10-2014

Վիճաբանություն սրճարանում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հաճախորդը ծեծել է 1990 թ. ծնված Արման Կ.-ին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան մարմնական վնասվածքները պատճառել են 1993 թ. ծնված Գրիգոր Թ.-ն և 1985 թ. ծնված Գրիգոր Բ.-ն, որոնք բացատրական աշխատանքների շնորհիվ 2 օր անց ներկայացել են բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր