80628 դիտում
14:17 25-03-2019
Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. «Պասկուչի» սրճարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել հերթափոխի պետերի և մենեջերի միջև
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 24-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի ծառայության վաշտի ջոկի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում նկատել են, որ վիճաբանություն է տեղի ունենում։
Ոստիկանության ծառայողները գծային բաժին են բերման ենթարկում այդ քաղաքացիներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ այդ քաղաքացիներն են Կապան քաղաքում հաշվառված 41-ամյա Դավիթ Դանիելյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հաշվառված 36-ամյա Հայկ Մելքոնյանը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Կարեն Մարտիրոսյանը։
Պարզվել է , որ նշված անձինք «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի «Պասկուչի» սրճարանի տարածքում վիճաբանել են միմյանց հետ և փոխադարձ հասցրել հարվածներ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Դանիելյանն ու Հ. Մելքոնյանն աշխատում են «Քարտ սերվիս» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետեր, իսկ Կ. Մարտիրոսյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՕՊՍ մենեջեր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
42756 դիտում
21:04 05-05-2021
Վիճաբանություն-ծեծկռտուք Իջևանում գործող «Երիտասարդական» սրճարանում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց