Ազնավուրը` ռուսաստանյան ամենահայտնի հեռուստաշոուի հյուր. տեսանյութ
Շառլ Ազնավուրն այսօր համերգ կտա Մոսկվայի Կրոկուս Սիթի Հոլ համերգասրահում: Մինչև այդ, նա հյուրընկալվել է Вечерний Ургант ռուսական հաղորդմանը: Շանսոնյեն բացատրել է, որ 90 տարեկանում նման լավ տեսք է պահպանել` շնորհիվ առողջ ապրելակերպի. Ազնավուրի խոսքով` ինքը հիմարություն չի անում, ուշ չի պառկում, շատ չի ուտում, այլևս չի ծխում, և շարունակում է սիրահարված մնալ իր մասնագիտությանը: Ազնավուրը խոստովանել է, որ չնայած երգում է հինգ լեզուներով, բայց ամենահեշտը ֆրանսերենով երգելն է:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34624]Armnewstv.am[/url]