Սևանի ՔԿԱԳ բաժնի պետին կալանավորել են
Կաշառք ստանալու պահին ձերբակալված Սեւան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Նրան մեղադրանք է առաջադրվել` խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով: Կիրակոսյանը 500 դոլարի դիմաց, առանց համապատասխան փաստաթղթային հիմքերի եւ ձեւակերպումների, տրամադրել էր ամուսնության կեղծ վկայական:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34617]Armnewstv.am[/url]