Լուկաշենկոն պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա
Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղակելու մասին: Նա ընդգծելէ, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգտագործել իր զինված ուժերը, որպեսզի միմյանցից բաժանի հակամարտող կողմերին:
Հեռուստաալիքն ընդգծել է, որ խաղաղապահներ ուղարկելը բացառված չէ Մինսկում առաջարկված հակամարտության կարգավորման պլանով: Լուկաշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման մասին իր առաջարկները ներկայացրել է դեռևս հակամարտության մեկնարկի ժամանակ: