Դևիդ Բեքհեմի եկամուտները նվազել են 10 %
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի եկամուտները նվազել են 10 %-ով: Դա տեղի է ուենցել այն բանից հետո, երբ լեգենդար ֆուտբոլիստը ավարտել է իր ֆուտբոլային կարիերան: Գործակալությունը, որը զբաղվում է Բեքհեմի անհատական պայմանագրերով, հայտարարել է, որ 2012 թվականին անգլիացու տարեկան եկամունտները կազմել են 16,5 մլն եվրո, իսկ 2013 թվականին՝ 14,8 մլն եվրո:
Բեքհեմը, ում վերջին ակումբը ՊՍԺ-ն էր, ֆուտբոլային կարիերան ավարտեց 2013 թվականի մայիսին: