ԵՄ-ը հուսով է, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները չեն շեղի ուկրաինացի քաղաքական գործիչների ուշադրությունը
ԵՄ-ը հայտարարություն է տարածել Ուկրաինայում Գերագույն ռադայի վաղաժամ ցրման կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА "Новости-ն:
ԵՄ-ի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք ուշադրություն դարձրեցինք այդ հայտարարությանը: Մենք ընդգծում ենք, որ քաղաքական բանավեճերն Ուկրաինայի քաղաքական բոլոր խաղացողներին չպետք է շեղեն համատեղ պատասխանատվությունից:
Անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների մեկնարկած գործընթացը, ինչը մասնավորապես վերաբերում է Սահմանադրության փոփոխմանը, դատական համակարգի վերափոխմանը, փոքրամասնությունների իրավունքների պահպանումը խստացնելու, իշխանության ապակենտրոնացում իրականացնելուն, էներգետիկ սեկտորը վերափոխելուն և տնտեսությունը կայունացնելուն»:
Սրանից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանը վաղաժամ ցրելու և հոկտեմբերի 26-ին խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու մասին: