3083 դիտում
14:12 02-10-2014
ԼՂՀ իշխանությունները դիվերսանտի դին հանձնել են Ադրբեջանին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի 3-րդ անդամի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված Հ.Հասանովի դին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, փոխանցումը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:
[img]/ups/images/0372503001412244400504861.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1115 դիտում
11:47 03-04-2015
ԼՂՀ-ում ցմահ ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտի փաստաբանը վճռաբեկ բողոք կներկայացնի
5510 դիտում
17:22 12-07-2014
Բաքուն ձերբակալված դիվերսանտի հարցով դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին
9853 դիտում
19:42 14-07-2014
Տեսանյութ ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալությունից
Այս բաժնից
1030 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
985 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1012 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն