1145 դիտում
11:47 03-04-2015
ԼՂՀ-ում ցմահ ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտի փաստաբանը վճռաբեկ բողոք կներկայացնի
Ադրբեջանցի դիվերսանտ, ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի փաստաբանը պատրաստվում է դիմել ԼՂՀ գերագույն դատարանի վճռաբեկ պալատ՝ բողոքարկելով նախորդ երկու ատյանների կայացրած որոշումները: Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/15791/lxh-um-cmah-azatazrkvats-diversanti-pastabany-vtchrabek-boxoq-knerkayacni.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
Է. Բեգլարյանը նշել է, որ զրուցել է Դ. Ասկերովի հետ և վերջինս է նման որոշում կայացրել:
Նշենք, որ մարտի 10-ին ԼՂՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը, որով Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիեւին՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։
Նմանատիպ նյութեր
4621 դիտում
15:43 02-01-2020
Ռոբերտ Քոչարյանի թիմը հունվարի 8-ին Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի. Tert.am
1382 դիտում
21:37 18-06-2020
Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ
9874 դիտում
19:42 14-07-2014
Տեսանյութ ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալությունից
Այս բաժնից
1504 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է
1762 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը