211652_close_icon

Ռուսաստանը փաստաթղթեր է պատրաստում ուկրաինացի զորահրամանատարների կալանավորման համար

views-count1950 դիտում article-date 13:09 02-10-2014
Gazeta.ru-ի հաղոդմամբ՝ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն փաստաթղթեր է պատրաստում Ուկրաինայի հարավ-արևելքում հատուկ գործողությանը մասնակից զորահրամանատարների կալանավորման մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսանդր Դրիմանովը:  Նա հայտարարել է, որ քրեական գործեր են հարուցվել ուկրաինական գումարտակների հրամանատարների նկատմամբ. «Փաստաթղթեր են պատրաստվում դատարան ներկայացնելու համար, որպեսզի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանքն ու հայտարարվի միջազգային հետախուզում»: Դրիմանովը հավելել է, որ Ռուսաստանը միջազգային դատարաններ է ուղարկելու ուկրաինացի փախստականների հայտարարությունները՝ հավելելով, որ Դոնբասում իրականացված հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի շրջանակներում հարցաքննվել է Ռուսաստանի տարածք ժամանած Ուկրաինայի ավելի քան 62.000 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր