211652_close_icon

Հրացան, նռնակ և փամփուշտներ՝ գործարանի պարսպի տակ

views-count1335 դիտում article-date 15:32 02-10-2014
Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ քաղաքի կիսահաղորդիչների գործարանի պարսպի տակ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «ՏՕԶ» տիպի մեկփողանի, ակոսավոր հրացան, 5.45 մմ տրամաչափի՝ 120, 7.62 մմ տրամաչափի՝ 58 փամփուշտ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, և նռնակի 1 պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր