1927 դիտում
12:22 02-10-2014
Քաշաթաղը` Արցախի հիմնական էներգամատակարար. տեսանյութ
Քաշաթաղի հիդրոէլեկտրակայանները մինչև տարեվերջ ևս մեկով կավելանան: ՙՀակ՚ կայանի շինարարությունն ավարտական փուլում է: Պատահական չէ, որ Արցախի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում Քաշաթաղը տարեցտարի մեծացնում է դերակատարությունը: Քաշաթաղը Արցախի ամենաջրառատ շրջաններից է: Աղավնո գետի երկայնքով արդեն գործում է 4 հիդրոէլեկտրակայան: ՙՍյունիք՚ փոքր ՀԷԿ-երի ծրագիրը կյանքի է կոչվել 27 սփյուռքահայերի նախաձեռնությամբ: ՀԷԿ-եր այցելած Արցախի վարչապետ Արա Հարությունյանը տնտեսական կարեւորությունից բացի այս նախաձեռնության սոցիալական նշանակությունն է ընդգծում: ՙՍյունիք 1, 2, 3 եւ 4՚ ՀԷԿ-երը 57 աշխատակից ունեն` հիմնականում Քաշաթաղի շրջանից ու Սյունիքի մարզի Տեղ գյուղից:
Փոքր ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնելու քաղաքականությունը Արցախի կառավարությունը մի քանի տարի առաջ է սկսել: Քաշաթաղից ավելի վաղ` Մարտակերտի շրջանում են ՀԷԿ-եր շահագործման հանձնվել պետական ծրագրով:
Առաջիկայում Աղավնո գետի երկայնքով ևս 3 ՀԷԿ է կառուցվելու` ավելի հզոր: Ներդրողներն այս անգամ Հայաստանի Հանրապետությունից են: Կանխատեսումների համաձայն` 2018թ-ին Արցախում էլեկտրաէներգիայի պահանջարկը 500 միլիոն կիլովատ ժամ կլինի:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34534]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան
937 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ