Վրաստանի արտգործնախարարի տեղակալ է նշանակվել Վլադիմիր Գուրգենիձեն
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն նոր տեղակալ ունի: Այդ պաշտոնում նշանակվել է Վլադիմիր Գորգենիձեն, ով մինչ այդ ղեկավարում էր Վրաստանի Արդարադատության նախարարությանն առընթեր Իրագործման ազգային բյուրոն:
Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալներից մեկի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Գեորգի Խելայան նշանակվեց Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ: