ՌԴ ՊՆ-ը պլանավորել է մինչև 2020 թվականը գնել 11.000 միավոր նոր զրահատեխնիկա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչև 2020 թվականը ցամաքային զորքերը 70 տոկոսով կոմպլեկտավորելու է ժամանակակից սպառազինությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովին:
Նրա խոսքերով՝ ՌԴ ՊՆ-ը պլանավորել է մինչև 2020 թվականը գնել 11.000 միավոր նոր զրահատեխնիկա, որոնցից 5000-ը՝ նոր, իսկ 6000-ը՝ արդիականացված զրահատեխնիկա, ինչպես նաև մոտ 14.000 նոր ավտոմեքենա:
Սալյուկովը հավելել է, որ մինչև 2017 թվականը ձևավորվելու է երկու բրիգադից բաղկացած «Սևեռ» արկտիկյան զորամիավորումը, որն իր տրամադրության տակ կունենա մեծ անցունակություն ունեցող տրանսպորտային միջոցներ, այդ թվում նաև նավեր: