211652_close_icon
views-count1645 դիտում article-date 20:01 30-09-2014

Ծնունդով արմավիրցի ձեռնարկատերերը ներդրումներ կանեն հայրենի մարզում. տեսանյութ

Արմավիրցի մոտ 60 գործարարներ մարզպետի հետ տնտեսական ներդրումների հեռանկարներ են քննարկում: Ֆորումի մասնակիցների կեսը արտերկրում է բիզնեսով զբաղվում, բայց հայրենի մարզում ծրագրեր իրականացնելու համար առաջին անգամ չէ, որ հանդիպում են: 6 տարի առաջ, երբ նույն կազմով, նույն տեղում հավաքվեցին, որոշեցին գումար տրամադրել բարեգործության համար: Նրանց միջոցներով մանկապարտեզներ և դպրոցներ նորոգվեցին, եկեղեցի կառուցվեց: Այս անգամ մարզում բիզնես ծրագրեր իրականացնելու համար են հանդիպում: Աշոտ Ղահրամանյանը մարզի տնտեսական առավելություններն է թվարկում. Արմավիրը հարուստ է գյուղատնտեսական մթերքներով, երկրորդ` սահմանամերձ գյուղերում տնտեսական գործունեություն ծավալողների համար պետությունը արտոնություններ է սահմանել: Մարզպետը գործարարներին առաջարկեց չորանոցներ, գյուղմթերքի վերամշակման արտադրամասեր, ջերմոցային տնտեսություններ կառուցել: Կալինինգրադից ժամանած Մրազ Մստոյանը ցանկություն ունի, որ ծննդավայրում ներդրումներ կատարի, սակայն առայժմ չի կողմնորոշվել` որ բնագավառում է առավել նպատակահարմար ներդրում անելը: Մոսկվայաբնակ գործարար Ռուբեն Եդիգարյանն արդեն որոշել է, թե ինչ բիզնես կարելի է հիմնել հայրենի մարզում, ֆերմերային տնտեսություն կստեղծի, միրգ-բանաջարեղեն կաճեցնի: Իր ստեղծած արտադրանքի իրացման համար էլ սննդի կետեր կբացի: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը արմավիրցի գործարարներին վստահեցրեց, որ գործարարների համար Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծվում Մաքսային միության երկրներ առանց մաքսավճարի արտահանում իրականացնելու համար: Գործարարները խոստացան ուսումնասիրել բոլոր հնարավոր առավելություններն ու ռիսկերը և առաջիկայում խոսել արդեն կոնկրետ առաջարկներով: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34460]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր