ՀՀ ԱԺ-ում տեղի է ունեցել «Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում» գրքույկի շնորհանդեսը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում» գրքույկի շնորհանդեսը, որը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հետ համատեղ նախաձեռնել էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքով՝ Ազգային ժողովում վերջին բյուջետային քննարկումները ցույց են տվել, որ առկա է մեծ հետաքրքրություն ծրագրային բյուջետավորման նկատմամբ: Նա հավելել է, որ գրքույկը հանրային ֆինանսների կառավարման համակարգում խորհրդարանական վերահսկողության կարողությունների բարելավմանը եւ հասարակության իրազեկվածության բարձրացմանն ուղղված յուրահատուկ աջակցություն է:
Ոլորտի պատասխանատուները եւս իրենց խոսքում կարեւորեցին ձեռնարկի հրատարակումը՝ նշելով, որ այն կարեւոր փուլ է ծրագրային բյուջետավորման գործընթացում:
Նշենք, որ ձեռնարկը նախատեսված է ՀՀ ԱԺ պատգամավորների, ԱԺ աշխատակազմի փորձագետների, պատգամավորների օգնականների, բյուջետային գործընթացով հետաքրքրված քաղաքացիական հասարակության, մասնավորապես` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: