Իրանը կարող է զենք մատակարարել Լիբանանին
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շահմանին Լիբանանի իշխանությունների հետ պատրաստվում է քննարկել ռազմական համագործակցություն սկսելու և դրա շրջանակներում Լիբանանի բանակին սպառազինություն տրամադրելու հարցը:
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Շահմանին այդ հայտարարությունն արել է Բեյրութի օդանավակայանում: Նրա խոսքով՝ համագործակցության առաջարկն արվել է լիբանանյան կողմից: Շայհմանին նաև նշել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցության նպատակներից մեկն էլ տարածաշրջանում առկա ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելն է: