Իրանն ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետություն»-ը. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած ՄԱԿ ԱԽ-ի գլխավոր գագաթաժողովում, կրկին շոշափել է Իրանի միջուկային թեման, հաղորդում է Itar Tass-ը:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իրանն ավելի մեծ սպառնալիք է աշխարհի անվտանգությանը և խաղաղությանը, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
«Իհարկե,պետք է հաղթել ԻԼԻՊ-ին, սակայն հաղթել ԻԼԻՊ-ին և թողնել Իրանին, որ միջուկային գերտերություն դառնա, նշանակում է պատերազմը տանուլ տալ»,-ասել է Նեթանյահուն:
Նա կոչ է արել ամբողջովին ոչնչացնել Իրանի միջուկային պոտենցիալը՝ պնդելով, որ Թեհրանի կողմից իբրև թե միջուկային հարցով երկխոսությանը պատրաստակամություն հայտնելը ոչ այլ ինչ է, քան պատժամիջոցների վերացմանը հասնելու փորձ: