211652_close_icon
views-count884 դիտում article-date 11:16 30-09-2014

Ռոստովի պետական շինարարական համալսարանի ուսանողները հերթական այցը կատարեցին Երևան

Երևանի քաղաքապետ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանի հրավերով ներկա է գտնվել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ռոստովի պետական շինարարական համալսարանի կազմակերպած համատեղ համերգին: Երկու բուհերի միջև հաստատված շուրջ յոթնամյա համագործակցության շրջանակում Ռոստովի համալսարանի ուսանողները հերթական անգամ երգերի և պարերի իրենց կատարումներով ողջունել են հայ հանդիսատեսին: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մշտական աջակցության համար՝ միջոցառման կազմակերպիչները նշել են, որ փոխայցելություններից ու մշակութային տարբեր ծրագրերից բացի, երկու համալսարանների միջև արդյունավետ փոխգործակցություն է ծավալվում նաև կրթական համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Բուհերի պատասխանատուները նաև համոզմունք են հայտնել, որ առաջիկայում ևս շարունակելու են աշխատել նույն սկզբունքով ու մոտեցումներով, ինչն իր հերթին հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել երկու համալսարանների և ուսանողական կոլեկտիվների աշխատանքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր