211652_close_icon
views-count900 դիտում article-date 21:45 29-09-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 26-ից 29-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպքերը բացահայտվել են: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 33-ը, խարդախության 18 դեպքից՝ 16-ը: Բացահայտվել է նաև խուլիգանության՝ 3, յուրացման՝ 2, ապօրինի ծառահատման 1 և գողության 21 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության՝ 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր