1045 դիտում
17:24 29-09-2014
Մոլեկուլային գենետիկայի 2 կենտրոնները միավորում են ուժերն ու ռեսուրսները
Նոր համագործակցություն, որը նպաստելու է մոլեկուլային գենետիկայի 2 ոլորտների զարգացմանը: Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մասնագետները միավորելու են իրենց ուժերն ու ռեսուրսները: 2 կազմակերպություններն էլ խոստանում են` համագործակցության արդյունքում 4-5 անգամ բարձրացնել կենսաբանական հետքերի հետազոտության միջոցով հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Համագործակցությունից էական օգուտներ քաղելու է նաև Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը: Հնարավոր կլինի կանխարգելել հիվանդությունները, դրանք ախտորոշել առավել վաղ շրջանում: Կենտրոնի աշխատակիցները իրենց հետազոտությունների համար կարող են կիրառել բյուրոյի լաբորատորիաները և հակառակը, հնարավորություն կա նաև ձեռք բերել գերժամանակակից նոր տեխնոլոգիաներ: Արդյունավետ ժամանակակից հետազոտական մեթոդները հնարավորություն կտան ձևավորել կասկածյալի մեղավորության կամ անմեղության հիմնավորման համար հավաստի ապացուցողական բազա:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34393]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
2981 դիտում
11:54 09-11-2018
ՀՀ գյուղնախարարն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
909 դիտում
14:11 26-05-2020
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը նախատեսում է օրական 1000-2000 կորոնավիրուսի թեստ արտադրել
Այս բաժնից
814 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1108 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
751 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան