Թուրքիան և Ադրբեջանը Արևմուտքն ու Արևելքն իրար կապող էներգետիկ միջանցք են ստեղծել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը Արևմուտքը և Արևելքն իրար կապող էներգետիկ միջանցք են ստեղծել՝ տարածաշրջանում մի շարք նախագծեր իրականացնելով, հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Էրդողանը նշել է, թե վառ օրինակներից են Բ«աքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի և «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի նախագծերը: Խոսելով TANAP նախագծի մասին՝ Էրդողանը ասել է, որ այս նախագիծը գտնվում է իրագործման փուլում և ողջ աշխարհի համար է ունենալու: