211652_close_icon

Ռուսաստանն ու Ուկրաինան «307-ը 307-ի դիմաց» սկզբունքով գերիներ են փոխանակել. ՌԴ ՊՆ

views-count436 դիտում article-date 16:37 24-05-2025
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակման ևս մեկ փուլ են անցկացրել՝ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում՝ «307-ը 307-ի դիմաց» սկզբունքով:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից նշել են, որ նախաձեռնությունը ռուսական կողմինն է, և որ գերիների փոխանակումը կշարունակվի:

Նախարարության տվյալով՝ ռուս զինվորականները տեղափոխվել են Բելառուս, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում: «Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն ՌԴ՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար»,- ասել են գերատեսչությունում:

Նմանատիպ նյութեր