1106 դիտում
16:57 27-09-2014
Գիշերային ուսումնավարժություն մետրոյում
Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.00-ին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Գործարանային» կայարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ և Երևանի մետրոպոլիտենի համատեղ ուսումնավարժությունը` «Փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը մետրոպոլիտենում» թեմայով: Տեղում ուսումնավարժությունը ղեկավարում էր ՓԾ տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:
Միջոցառման նպատակներն էին`
• կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ կազմավորումների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքերի ժամանակ.
• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը.
• կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները գիշերային ժամերին փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքերի ժամանակ:
Ուսումնավարժությանն ընդգրկված էին` ՓԾ 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, մետրոպոլիտենի կազմավորումներն ու տեխնիկական գնացքը, ոստիկանության 10 աշխատակից և 30 նմանակող, ճանապարհային ոստիկանության 2 կարգախումբ, շտապօգնության 2 բրիգադ և վթարային խմբեր («Երևանգազ», «Երևան Ջուր», «Երքաղլույս»):
Սցենարի համաձայն` երեկոյան գնացքի վագոնում «հրդեհ» էր բռնկվել: Գնացքի մեքենավարը, նկատելով առաջին վագոնում սկսված հրդեհը, անջատում է այն երկրորդ վագոնից, որպեսզի կանխի կրակի տարածումը: Մետրոպոլիտենի գնացքների կարգավարն ահազանգում է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայություն: «Դեպքի» վայր ժամանած արձագանքող ուժերը, մետրոպոլիտենի կազմավորումների հետ, իրականացնում են աշխատակիցների և ուղևորների տարհանում` զուգահեռաբար սկսելով հրդեհաշիջման և փրկարարական գործողությունները: Հրշեջ-փրկարարները «տուժածներին» դուրս են բերում վտանգավոր տարածքից:
Ուսումնավարժության արդյունքների հիման վրա կարվի վերլուծություն և կտրվեն համապատասխան հանձնարարականներ` հայտնաբերված խնդիրները շտկելու համար:
ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
598 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
901 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1936 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է