211652_close_icon
views-count1307 դիտում article-date 19:06 27-09-2014

Ռոնալդուն երջանիկ է «Ռեալ»-ում. Անչելոտի

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: «Ենթադրում եմ, որ դրանք անիմաստ խոսակցություններ են: Կրիշտիանուն երջանիկ է «Ռեալ»-ում: Նա շատ է ցանկանում օգնել թիմին, և այստեղ ամեն ինչից գոհ է: Ռոնալդուն հանճարեղ պրոֆեսիոնալ է, առաջատար: Մենք պետք է ուրախանանք, որ նա հանդես է գալիս մեր թիմում և պետք է նրան օգնենք, որպեսիզ նա պահպանի լավ մարզավիճակը և տրամադրվածությունը: Ռոնալդուն աշխարհի ուժեղագույն խաղացողն է, և դրանում ոչ մի կասկած չկա»,-իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր