6276 դիտում
10:27 27-09-2014
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա Տարոն Մարգարյանն իրականում ազդեցություն չունի. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը վերջերս աշխատանքից ազատել է շուրջ 11 աշխատակցի։ Պատճառն այն է եղել, որ աշխատակիցները չեն կարողացել ապահովել համայնքային բյուջեի մուտքերը։
«Տեղեկացանք նաև, որ Սադոյանի գործելաոճից սկսել են դժգոհել նաև Երևանի քաղաքապետարանում, քանի որ նա ոչ միայն չի կարողանում բյուջեի մուտքերն ավելացնել, այլև քաղաքացիների բողոքները Կենտրոն թաղամասից սկսել են շատանալ։ Թեև չի բացառվում, որ այս դժգոհությունն այլ պատճառ ունի. ինչպես հայտնի է, Սադոյանի վրա Տարոն Մարգարյանն իրականում ազդեցություն չունի, քանի որ նա ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի սանիկն է։ Ամեն դեպքում, պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Արա Սադոյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանում էր այլ տղամարդ՝ նշելով, որ Սադոյանը խիստ զբաղված է»,-հավելում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1833 դիտում
21:17 08-08-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջանի կենտրոնական գրադարան
1940 դիտում
17:26 07-02-2018
Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի հետ
1390 դիտում
16:57 26-08-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2314 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»