211652_close_icon
views-count1186 դիտում article-date 19:52 26-09-2014

Սամվել Դարբինյանը կգլխավորի «Արարատ»-ը

Սամվել Դարբինյանը կփոխարինի Դուշան Միյիչին «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում, տեղեկացնում է «Արարատի» պաշտոնական կայքը: 62-ամյա Դարբինյանը նախկինում երկու անգամ գլխավորել է «Արարատը»` 1995-ին և 2011-ին, իսկ 1986-ին և 1991-ին Դարբինյանն ընդգրկված էր «Արարատի» մարզչական շտաբում: 1995 թ-ին Դարբինյանի գլխավորությամբ մեր թիմը դարձավ ՀՀ Գավաթակիր: Սամվել Դարբինյանը տարբեր տարիներին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը, Երևանի «Երևան», «Կիլիկիա», «Փյունիկ» և «Միկա», Բեյրութի «Ռասինգ», ինչպես նաև` Իրանի «Զոբ Ահան», «Փեյքան», «Սայփա Շոմալ» թիմերը: Դարբինյանի վերջին ակումբն էր Իրանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Գիթի Փասանդը»: Փորձառու մասնագետի գլխավորությամբ «Երևանը» դարձել է Հայաստանի չեմպիոն (1997) և բրոնզե մեդալակիր (1996/1997, 1998), «Փյունիկը» նվաճել է չեմպիոնի կոչումը (2001), «Միկան» դարձել է առաջնության արծաթե մեդալակիր (2009), իսկ «Զոբ Ահանը» նվաճել է Իրանի գավաթը (2002): Հաջողություն և բեղմնավոր աշխատանք ենք մաղթում Սամվել Դարբինյանին «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր