211652_close_icon
views-count1282 դիտում article-date 15:09 15-08-2014

Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը քաղաքացիների է ընդունել

ՀՀ Լոռու մարզպետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին Լոռու մարզպետարանում Վանաձոր քաղաքի և Գուգարքի տարածաշրջանի բնակչության ընդունելության օր էր: Տարբեր հարցերով վաղօրոք հերթագրված 20 քաղաքացիներին ընդունեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Իրինա Գրիգորյանը: Դարպաս գյուղի մի խումբ բնակիչներ, ովքեր 88-ի երկրաշարժի հետևանքով բնակարան են կորցրել և ընդգրկվել են բնակարանով ապահովվելու իրավունք ունեցողների հերթացուցակում, իրենց դժգոհությունն արտահայտեցին «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպության նկատմամբ, որն, ըստ իրենց, անհիմն ձգձգում է իրենց բնակարանների կառուցումը:Քաղաքացիներին պարզաբանվեց, որ խնդիրը նաև մարզպետարանի ուշադրության կենտրոնում է և քաղաքաշինության նախարարության հետ պարզաբանումներից հետո հնարավորինս սեղմ ժամկետում կհստակեցվի Դարբաս համայնքի շահառուների բնակարանների կառուցման ժամկետը: Բավարարվեց ֆինանսական աջակցության դիմում ներկայացրած 4 քաղաքացիների խնդրանքը: Ընդունելության եկած մի քանի բնակիչներ դիմեցին բնակարանային պայմանների բարելավման, կարկտահարության հետևանքով տների վնասված տանիքների վերանորոգմանն օգնելու և այլ հարցերով, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Նմանատիպ նյութեր