Ժիրինովսկին Բաքվում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին
Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային:
«Ղարաբաղյան համակամարտությունը շատ ցավոտ թեմա է, և Ռուսաստանին ձեռնտու է նրա արագ կարգավորումը»,-ասել է Ժիրինովսկին Բաքվի Սլավոնական համալսարանում իր ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը օգտակար կլինի հակամարտող կողմերին, և խնդիրը պետք է լուծել պետությունների ղեկավարների մակարդակով միայն:
Ժիրինովսկին հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևին, քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: