211652_close_icon
views-count1412 դիտում article-date 15:17 26-09-2014

28-ամյա երիտասարդը գիշերային ակումբում «ղալմաղալ» է սարքել

28-ամյա Կարեն Զարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հասցեում գործող «Մարիամ Մհեր» ՍՊԸ-ին պատկանող «Միրաժ» գիշերային ակումբի նախասրահում ոգելից խմիչք օգատագործած վիճակում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը. բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ, վիճաբանել է գիշերային ակուբի աշխատակիցների հետ՝ անտեսելով վիճաբանությունը դադարեցնելուն ուղված նրանց հորդորները, սեռական բնույթի անհասցե հայհոյանքներ է տվել, կոտրել ձեռքին եղած գարեջրի շիշը և իր գործողություններով շուրջ 15 րոպե խաթարել է գիշերային ակումբի բնականոն աշխատանքը: Կ. Զարգարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր