29-ամյա երիտասարդը «Էլլա» գիշերային ակումբում ծեծկռտուք է սարքել
29-ամյա Սամվել Թումասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Տ. Մեծ փողոցի թիվ 76 հասցեում գործող «Էլլա» գիշերային ակումբում` խմբի կազմում բռնությամբ, և Աշոտ Վարդազարյանի առողջությանը միջին ծանրության մարմնական վնաս պատճառելով կատարել է խուլիգանություն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1, 4 կետերով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Գործը վարույթ է ընդունվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին SHAMSHYAN.com—ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: