Թուրքիան և ամերիկյան Sikorsky ընկերությունը մարտական ուղղաթիռների համատեղ արտադրություն են սկսում
Թուրքիան և ամերիկյան հանրահայտ Sikorsky ընկերությունը Թուրքիայում ռազմական ուղղաթիռների արտադրության համատեղ ձեռնարկություն կբացեն:
Թուրքական Sabah թերթը գրում է, որ ուղղաթիռները կմատակարարվեն Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներին: Մարտական ուղղաթիռների արտադրության համատեղ ձեռնարկության կենտրոնական գրասենյակը կտեղակայվի Անկարայում: Դրա հետ կապված Sikorsky ընկերությունն իր հատուկ ներկայացուցչությունը կունենա Թուրքիայում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան և Sikorsky-ն ստորագրել են 3,5 մլրդ դոլարի համաձայնագիր, որի շրջանակներում գործարքի առաջին փուլում կարտադրվի 109 մարտական ուղղաթիռ: