Արամ Խաչատրյանի անվան տրիոն Քյոլնում մասնակցել է դասական փառատոնի փակման համերգին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 8-ին, Քյոլնի Բելգիական տանը, Ռուսական դասական երաժշտության միջազգային փառատոնի փակման համերգին հանդես է եկել Արամ Խաչատրյանի անվան տրիոն /դաշնակահար Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան/:
Համերգին հնչել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Կոմիտասի, Պյոտոր Չայկովսկու ստեղծագործությունները:
Հայ երաժիշտների կատարողական վարպետությունը բարձր է գնահատվել փառատոնի ղեկավարների, հյուրերի և հանդիսատեսի կողմից: